Հրապարակային ծանուցում

"ՎՏԲ - Հայաստան Բանկ "  ՓԲԸ  հայտարարում է  բաց մրցույթ  "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ  Գլխամասային գրասենյակում և Երևան քաղաքում գտնվող մասնաճյուղերում հիմնական մանր վերանորոգման և մոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար կապալառու կազմակերպություններ  ընտրելու նպատակով


Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել "ՎՏԲ – Հայաստան Բանկ" ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:
Մրցությանին հայտերն ընդունվում  են մինչև 2019թ. հունիսի 3-ը, ժամը  17:30 - ներառյալ:
Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2019 թ. հունիսի  6 -ին , ժամը 11:00--ին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մրցութային Կոմիտե: հասցեն` ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Կոնտակտային անձ` 
Տաթևիկ Մարգարյան
Հեռ. (+37499)241123
Էլ. փոստ` Tender@vtb.am
Պետրոս Պետրոսյան 
Հեռ. (+37455) 502107
Էլ. փոստ` P.S.Petrosyan@vtb.am


I. Մրցույթի կազմակերպիչ`

"ՎՏԲ – Հայաստան Բանկ"   ՓԲԸ

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ

III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ. հունիսի 3-ը, ժամը 17:30:

IV. Մրցույթի անցկացման կարգը

1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով, ԼՈՏ-երով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված 2):
2. Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին ԼՈՏ-երով:
3. Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:
4. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` "իսկականի հետ ճիշտ է" նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:
5. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
• Փաստաթղթերի ցանկ;
• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):
• Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), և մատակարարվող ծառայությունների վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավելված 2-ի: 
• Վճարման պայմանները(կանխավճար, վճարման կարգը);
• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:
• Կանոնադրության (անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր չէ) պատճեն (փոփոխություններով):
• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);
• Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ:
• 2018թ  ֆինանսական հաշվետվություն:
6. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է հունիսի  6- ին, ժամը 11:00 Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:
• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկե ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացնում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:
• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:
• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:

V. Հանձնարարության նկարագիրը

• Աշխատանքների և նյութերի նկարագիրը ըստ ԼՈՏ-երի  ներկայացված է Հավելված 2-ում:
• Մրցույթը հայտարարվում է 2 լոտով և մրցույթի մասնակիցը յուրաքանչյուր լոտում լրացնում է մեկ միավոր աշխատանքի առավելագույն վճարի ֆիքսված գումարը:
• Հնարավոր է նաև այլ նմանատիպ աշխատանքների պատվերներ, որոնք վերոնշյալ ցանկում ներառված չեն :
• Որպես աղյուսակի շարունակություն, մրցույթի մասնակիցը կարող է լրացնել և նշել  նմանատիպ այն աշխատանքների արժեքը, որոնք թվարկված չեն վերևում և որոնք կարող է  իրականացնել: 
• Կապալառուն (մասնակիցը) պարտավոր է ներկայացնել նվազագույնը 2 էլեկտրոնային հասցե և այլ կոնտակտային տվյալներ, որի միջոցով կստանա առաջադրանքը:  Առաջադրանքը ստանալուց հետո անհրաժեշտ է տեղում հասկանալ խնդրի էությունը  կամ ներկայացված լուսանկարներով և նկարարությամբ: Որից հետո 2 օրվա ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել գնային առաջարկ: Գնային առաջարկի համաձայնեցումից անմիջապես հետո կապալառուն պարտավոր է սկսել աշխատանքները և ավարտել պատվիրատուի կողմից սահմանված ժամկետներում: Աշխատանքներն ավարտելուց հետո պարտավոր է կազմել  աշխատանքների հանձման-ընդունման ակտ մասնաճյուղի կառավարիչի կամ բաժանմունքի պատասխանատուների ստորագրությամբ: 

VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

• Բանկերի կամ այլ կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների փորձի առկայություն;
• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/:
• Համապատասխան աշխատանքային փորձ տեղական շուկայում (երկու տարուց ոչ պակաս):
• Պայմանագրի կնքման դեպքում "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում: