“ՎՏԲ - Հայաստան բանկ” ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ արտադրողի կողմից “PALOALTO” միջցանցային էկրան համակարգի սպասարկման պայմանագրի ձեռք բերման համար մատակարար կազմակերպություններ ընտրելու նպատակով

Մրցույթային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել “ՎՏԲ – Հայաստան  Բանկ”  ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Մրցույթային հայտերն ընդունվում են մինչև 2019թ.     օգոստոսի    1-ը, ժամը 17:30 ներառյալ:
Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա 2019թ.    օգոստոսի  6 -ին , ժամը 11:00-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերն ու Մրցույթի պայմանները տեղադրված են “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ  ինտերնետային կայքում` www.vtb.am:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ  Մրցույթային կոմիտե: Հասցեն` ՀՀ,  ք. Երևան, 0002, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ:

 Կոնտակտային անձ` 
Տաթևիկ  Մարգարյան
Հեռ. (+37499) 241123
Էլ. փոստ` tender@vtb.am

 Արմեն Հովհաննիսյան
 Հեռ. (+37410) 51-37-49. ներքին`  82721 
Էլ. փոստ` hovar@vtb.am

 Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

 I. Մրցույթի կազմակերպիչ`
“ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ

 II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`
ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ

 III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները
Մրցույթին մասնակցելու համար հայտերը և  փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ.  օգոստոսի    1-ը, ժամը 17:30:

 IV. Մրցույթի անցկացման կարգը
1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով` լոտերով:Մրցույթին կարող է  մասնակցել ցանկացած ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և  Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված 2): 
2. Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:
3. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանումները և գրառում. “Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը”:
4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
• Փաստաթղթերի ցանկ;
• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով);
• Վերջնական գների (ներառյալ բոլոր ծախսերը, այդ թվում ԱԱՀ) առաջարկներ համաձայն Հավելված 2-ի: 
• Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը;
• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն;
• Կանոնադրության պատճեն (փոփոխություններով):
• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);
• Տեղեկանք` ՀՀ պետ. բյուջեին պարտավորությունների վերաբերյալ;
• 2018թ  ֆինանսական հաշվետվություն:
5. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է 2019թ. օգոստոսի  6 -ին, ժամը 11:00  Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:
• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:
• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:
• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:

 V. Հանձնարարության նկարագիրը
• Սարքավորումների տեխնիկական  նկարագրերը ներկայացված են  Հավելված 2-ում,  2 լոտով:
• Մատակարարումը “ՎՏԲ Հայաստան Բանկ”  ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ՀՀ, ք.Երևան, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ կատարվում է մատակարարի կողմից:

 VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ
• Բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների փորձի առկայություն: 
• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ/արձագանքներ:
• Համապատասխան աշխատանքային փորձ տեղական շուկայում (3 տարուց ոչ պակաս):
• Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում: