«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ անկախ գնահատող կազմակերպություններ ընտրելու համար, Բանկին և Բանկի հաճախորդներին գնահատման ծառայություններ մատուցելու նպատակով:

Հարգելի Գնահատող ընկերություններ`

 

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ անկախ գնահատող կազմակերպություններ ընտրելու համար, Բանկին և Բանկի հաճախորդներին գնահատման ծառայություններ մատուցելու նպատակով: Մասնակցության պայմաններին մանրամասն կարող եք ծանոտանալ հրապարակային ընտրության անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվական թերթիկում:Փաստաթղթերի կազմման ընթացքում խնդրում ենք պահպանել ներքոհիշյալ պայմանները`

 

  • Լրացնել “Համագործակցության մասին նամակ-առաջարկությունը” Բանկի կայքում ներկայացված ձևին համապատասխան (2 (երկու) լեզվով (հայերեն և ռուսերեն)) 

  • Լրացնել “հարցաթերթը” Բանկի կայքում տեղադրված ձևին համապատասխան և համարակալել Բանկին ներկայացվող փաստաթղթերը համաձայն Բանկի կայքում ներկայացված “Փաստաթղթերի ցանկի” ձևի 

  • Պատրաստ լինել համագործակցել մրցույթի շրջանակներում առաջարկվող սակագների  և գնահատման աշխատանքներին Բանկի պայմանների և պահանջների համաձայն 

  • Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է կարված լինի միասնական փաթեթում, համարակալման համաձայն

  • Կազմված փաստաթղթերի փաթեթը պետք է ուղարկվի ՀՀ, ք. Երևան, Մոսկովյան 35, “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ, նշումով “Մասնագիտական խմբին”:

  • Հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջին ժամկետը` 2019թ. հունվարի 25-ը ներառյալ, ժամը 16:00:

 

Հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք, (+374 10) 51 37 49 ապա 82111 ներքին համարով Գրավադրվող գույքի հետ աշխատանքի բաժին: