“ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր գրասենյակի և մասնաճյուղային ցանցի համար գրասենյակային կահույքի ձեռք բերման համար մատակարար կազմակերպություններ ընտրելու նպատակով “ՎՏԲ -Հայաստան Բանկ” ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ

Մրցույթային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել 

“ՎՏԲ – Հայաստան Բանկ”  ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Մրցույթային հայտերն ընդունվում են մինչև 2019թ.  Հոկտեմբերի  4-ը, ժամը 17:30 ներառյալ:

Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա 2019թ. Հոկտեմբերի  8-ին , ժամը 11:15-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերն ու Մրցույթի պայմանները տեղադրված են “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ  ինտերնետային կայքում` www.vtb.am:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ  Մրցույթային կոմիտե: Հասցեն`ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:


Կոնտակտային անձ` 

Տաթևիկ Մարգարյան

Հեռ.+(37499)  241123

Էլ. փոստ` Tender@vtb.am

Պետրոս Պետրոսյան 

Հեռ. (+37455) 502107

Էլ. փոստ`P.S.Petrosyan@vtb.am


Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ


I. Մրցույթի կազմակերպիչ`

“ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ


II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ


III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և  փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ. Հոկտեմբերի  4-ը, ժամը 17:30:


IV. Մրցույթի անցկացման կարգը

1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով, ԼՈՏ-երով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված 2):

2. Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին ԼՈՏ-երով:

3. Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:

4. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:

5. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

• Փաստաթղթերի ցանկ;

• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):

• Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), և մատակարարվող ծառայությունների վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավելված 2-ի: 

• Վճարման պայմանները(կանխավճար, վճարման կարգը);

• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:

• Կանոնադրության (անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր չէ) պատճեն (փոփոխություններով):

• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);

• Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ:

• 2018թ  ֆինանսական հաշվետվություն:

6. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է Հոկտեմբերի  8-ին, ժամը 11:15  Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:

• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացնում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:

• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:

• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:


V. Հանձնարարության նկարագիրը

• Հանձնարարության նկարագիրը ներկայացված է Հավելված 2-ում:


VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

• Բանկերի կամ այլ կազմակերպությունների համար նմանատիպ(կահույքի պատրաստում) աշխատանքների փորձի առկայություն;

• Համապատասխան աշխատանքային փորձ տեղական շուկայում առնվազն 3 տարի:

• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/:

• Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում