ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի համար ակտիվ ցանցային սարքավորումների, IP հեռախոսային ապարատների ձեռք բերման մատակարար կազմակերպություններ ընտրելու նպատակով

Մրցույթային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել “ՎՏԲ – Հայաստան  Բանկ”  ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:


Մրցույթային հայտերն ընդունվում են մինչև 2019թ.     հունիսի   23 -ը, ժամը 17:30 ներառյալ:

Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա 2019թ. հունիսի   26-ին , ժամը 11:00-ին:


Մրցույթին մասնակցելու հրավերն ու Մրցույթի պայմանները տեղադրված են “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ  ինտերնետային կայքում` www.vtb.am:


Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ  Մրցույթային կոմիտե: Հասցեն` ՀՀ,  ք. Երևան, 0002, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ:


Կոնտակտային անձ` 

Տաթևիկ Մարգարյան

Հեռ. (+37499)241123

Էլ. փոստ` Tender@vtb.am

Արմեն Հովհաննիսյան

 Հեռ. (+37410) 51-37-49. ներքին`  82721 

Էլ. փոստ` hovar@vtb.am


Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

I. Մրցույթի կազմակերպիչ`

“ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ

III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և  փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ. հունիսի   23 -ը, ժամը 17:30:

IV. Մրցույթի անցկացման կարգը

1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով` 6 լոտով:Մրցույթին կարող է  մասնակցել ցանկացած ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և  Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված 2): 

2. Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:

3. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանումները և գրառում. “Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը”:

4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

• Փաստաթղթերի ցանկ;

• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով);

• Վերջնական գների (ներառյալ բոլոր ծախսերը, այդ թվում ԱԱՀ) առաջարկներ համաձայն Հավելված 2-ի: 

• Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը;

• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն;

• Կանոնադրության պատճեն (փոփոխություններով):

• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);

• Տեղեկանք` ՀՀ պետ. բյուջեին պարտավորությունների վերաբերյալ;

• 2018թ  ֆինանսական հաշվետվություն:

5. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է 2019թ. հունիսի   26  -ին, ժամը 11:00  Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:

• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:

• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:

• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:

V. Հանձնարարության նկարագիրը

• Սարքավորումների տեխնիկական  նկարագրերը ներկայացված են  Հավելված 2-ում:

• Մատակարարումը “ՎՏԲ Հայաստան Բանկ”  ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ՀՀ, ք.Երևան, Մոսկովյան 35, 67-73 ոչ բնակելի տարածքներ կատարվում է մատակարարի կողմից:

VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

• Բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների փորձի առկայություն: 

• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ/արձագանքներ:

• Համապատասխան աշխատանքային փորձ տեղական շուկայում (3 տարուց ոչ պակաս):

• Պարտադիր անհրաժեշտ է  ներկայացնել  սարքավորումների Արտադրողի Վավերացնող Ձև (MAF):

Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում