<<ՎՏԲ - Հայաստան Բանկ>> ՓԲԸ –ն հայտարարում է Ա4 ֆորմատի թղթի ձեռք բերման նպատակով մատակարար կազմակերպություն ընտրելու բաց մրցույթ

<<ՎՏԲ - Հայաստան Բանկ>>  ՓԲԸ –ն հայտարարում է  Ա4 ֆորմատի թղթի ձեռք բերման նպատակով  մատակարար կազմակերպություն  ընտրելու բաց մրցույթ


Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել "ՎՏԲ – Հայաստան Բանկ" ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Մրցությանին հայտերն ընդունվում  են մինչև 2019թ. մայիսի 20-ը, ժամը  17:30 - ներառյալ:

Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2019 թ. մայիսի  23-ին , ժամը 11:00--ին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մրցութային Կոմիտե: հասցեն` ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:


Կոնտակտային անձ` 

Տաթևիկ Մարգարյան

Հեռ. (+37499)241123

Էլ. փոստ` Tender@vtb.am

Պետրոս Պետրոսյան 

Հեռ. (+37455) 502107

Էլ. փոստ` P.S.Petrosyan@vtb.am

I. Մրցույթի կազմակերպիչ`

"ՎՏԲ – Հայաստան Բանկ"   ՓԲԸ


II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, ք. Երևան 0010, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ


III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ. մայիսի   20-ը, ժամը 17:30:


IV. Մրցույթի անցկացման կարգը

1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով, ԼՈՏ-երով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված 2):

2. Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին ԼՈՏ-երով:

3. Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:

4. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` "իսկականի հետ ճիշտ է" նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:

5. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

• Փաստաթղթերի ցանկ;

• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):

• Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), և մատակարարվող ծառայությունների վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավերված 2-ի: 

• Վճարման պայմանները(կանխավճար, վճարման կարգը);

• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:

• Կանոնադրության (անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր չէ) պատճեն (փոփոխություններով):

• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);

• Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ:

• 2017թ  ֆինանսական հաշվետվություն:

6. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է  մայիսի 23-ին, ժամը 11:00 Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:

• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկե ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացնում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:

• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:

• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:

V. Հանձնարարության նկարագիրը

• Ապրանքների տեխնիկական նկարագիրը ներկայացված է Հավելված 2-ում:

• Ապրանքների առաքումը  <<ՎՏԲ-Հասյաստան Բանկ>> ՓԲԸ  ԳԳ և մասնաճյուղեր իրականացվում է մատակարարի կողմից:

• Թղթի որակը որոշելու համար անհրաժեշտ է ներկայացնել  3-5 թերթ (մաքուր) համապատասխան տուփերի կազմերի հետ միասին:


VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ.

• Բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների փորձի առկայություն;

• Տեղական շուկայում համապատասխան աշխատանքային փորձը` 2 տարուց ոչ պակաս:

• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ / արձագանքներ:

• Պայմանագրի կնքման դեպքում "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում: