ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով


18 July 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն. Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով դրամական փոխանցումների ուղարկում անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին՝ թողարկված ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բանկերի կողմից:
Այսուհետ հնարավոր է ՎՏԲ-Հայաստան Բանկի 71 մասնաճյուղերից Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով կատարել դրամական փոխանցումներ ողջ աշխարհով՝ անմիջապես փոխանցումը ստացողի Visa / Mastercard / МИР քարտերին: 
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև «Հեռախոսային բանկ» ծառայությունից, որի շնորհիվ  ցանկացած պահի ու ցանկացած վայրից կարելի է զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն և ուղարկել դրամական փոխանցումներ առանց մասնաճյուղ այցելելու: 

Փոխանցում կատարելու համար բավական է իմանալ ստացողի քարտի մասին հետևյալ տեղեկությունները`
  • քարտի տեսակը (Visa/Mastercard/МИР), 
  • քարտի համարը, 
  • ստացողի ԱԱՀ,
  • քարտի թողարկման երկիրը: 

Փոխանցումները կատարվում են ռուսական ռուբլով (ավտոմատ կերպով փոխարկվելով փոխանցումը ստացողի քարտի արժույթի) հետևյալ միջնորդավճարով՝
  • 1%՝ ռուսական բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում
  • 2%՝ արտասահմանյան բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում 


Փոխանցումները հասանելի են դառնում փոխանցումը ստացող հաճախորդի քարտին հաշված րոպեների ընթացքում և կարող են օգտագործվել թե' կանխիկ, թե' անկանխիկ եղանակով:
 
Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: 


Back to the list