Հայտարարություն «Վերածնունդ» երիտասարդական ավանի վարկավորման գործընթացի վերաբերյալ


17 June 2019

Հարգելի՜ հաճախորդ,

ԵՊՀ շրջանավարտների միավորման առաջարկով և ծրագրի բազմաթիվ շահառուների խնդրանքով՝ կապված արձակուրդային շրջանում երկրից բացակայության հետ, «ՎՏԲ-Հայաստան» Բանկի կողմից «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուների վարկավորման գործընթացի մեկնարկը սահմանվել է ս.թ. սեպտեմբերի 2-ը:

Բանկ դիմելու համար անհրաժեշտ է ԵՊՀ շրջանավարտների միավորումից ստանալ ծրագրի շահառու հանդիսանալու փաստը հավաստիացնող տեղեկանք, որում նշված են լինելու գույքի և կատարված կանխավճարի մասին տեղեկատվությունները:

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներին առաջարկվող հիփոթեքային վարկի հիմնական պայմանները հետևյալն են.

Վարկի առավելագույն գումար

80 մլն ՀՀ դրամ

Վարկի առավելագույն ժամկետ

30 տարի

Վարկի տարեկան տոկոսադրույք

10.8%

Նվազագույն կանխավճար

(հաշվարկվում է գույքի արժեքից և հաշվարկի մեջ հաշվի է առնվում ծրագրի շահառուի կողմից կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված կանխավճարը)

10% - լրացուցիչ գույքի գրավադրման կամ կանխավճարի ապահովագրության դեպքում, հակառակ դեպքում՝ 20%

Կանխավճարի ապահովագրության դեպքում սակագին (կիրառվում է պահանջվող նվազագույն կանխավճարի և փաստացի վճարված կանխավճարի տարբերության նկատմամբ տարեկան կտրվածքով` մինչև վարկի մնացորդ/գրավ հարաբերակցության 80% հասնելը)

Տարեկան 2% (գանձվում է միանվագ մինչ վարկի տրամադրումը)

Օրինակ,

- գույքի արժեք – 29,185,600 ՀՀ դրամ

- նվազագույն կանխավճար (20%) – 5,837,120 ՀՀ դրամ,

- կառուցապատողի հաշվին վճարված կանխավճար (10%) – 2,918,560 ՀՀ դրամ,

- տարբերություն - 2,918,560 ՀՀ դրամ

- վճարվելիք միջնորդավճար - 2,918,560 * 2% = 58,371 ՀՀ դրամ

Վարկը տրամադրման եղանակ

4 մասնաբաժին (տրանշ)՝

- 1-ին տրանշ՝ գույքի արժեքի մինչև 40% (ներառյալ կանխավճարը՝ այսինքն 1-ին տրանշի գումարը որոշվում է գույքի արժեքի 40%-ի և կատարված կանխավճարի տարբերությամբ),

- 2-րդ տրանշ՝ գույքի արժեքի 20%,

- 3-րդ տրանշ՝ գույքի արժեքի 30%,

- 4-րդ տրանշ՝ գույքի արժեքի 10%,

Հիփոթեքային վարկի տրամադրման որոշման կայացման առավելագույն ժամկետ

1,5 աշխատանքային օր

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (որի մեջ ներառվում են ինչպես գույքի, այնպես էլ կյանքի ապահովագրության դիմաց ծախսերը)

Վարկի մնացորդի նկատմամբ 0.049%

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Նախատեսված չէ

Վարկի վաղաժամկետ մարման տույժ, տուգանքներ

Նախատեսված չեն

Համավարկառուների ներկայացման հնարավորություն

Համավարկառու կարող ենք հանդես գալ վարկառուի ամուսինը (կինը), ծնողները, չափահաս երեխաները, եղբայրները, քույրերը, եղբայրների/քույրերի կանայք/ամուսինները, ամուսնու (կնոջ) ծնողները, ամուսնու (կնոջ) քույրեր/եղբայրները, վարկառուի հետ ապրող այլ բարեկամները:

Համավարկառուների առավելագույն քանակ՝ 2 անձ:

 

Վարկային հայտ ներկայացնելու համար հաճախորդները կարող են դիմել «ՎՏԲ-Հայաստան» Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ 2019թ. սեպտեմբերի 2-ից սկսած:


Back to the list