ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ


14 June 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին՝ Երևանում և Հայաստանի մարզերում բացել է թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց:

ՎՏԲ-Հայաստան Բանկի cash-in բանկոմատներն առավելագույնս հեշտացնում են հաճախորդների համար բանկային գործառնությունների կատարումը:

Այսպիսով՝ կարելի է.

  • անվճար առցանց քարտեր համալրել,

  • ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,

  • բանկոմատի միջոցով համալրել քարտը/քարտային հաշիվը՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական, այլ փաթեթով,

  • փոխել քարտի PIN-ծածկագիրը,

  • փոխանցումներ կատարել՝ քարտից քարտ,

  • ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,

  • վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

Վճարային տերմինալների միջոցով հնարավոր է իրականացնել ավելի քան 300 գործարքներ՝

  • Հաշվի/քարտի/ավանդի համալրումներ,

  • Ֆիզիկական/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում,

  • կոմունալ ծառայություններ ու պետ. վճարումներ (տուգանքների, կայանատեղի և այլն վճարում)

ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները ներկայացված են ՎՏԲ-Հայաստան Բանկի հետևյալ մասնաճյուղերում՝

Երևան քաղաքի մասնաճյուղեր՝


  • Բանկի գլխավոր մասնաշենք, Մոսկովյան 35

  •  “Պուշկին”, Պուշկին 3/1

  • “Մյասնիկյան”, Կորյունի 6

  • “Համար 35”, Բագրատունյաց 13

  • “Արաբկիր”, Ազատության պ. 20

  • “Սպանդարյան”, Մաշտոցի պ. 10

  •  “Համար 15”, Նոր Նորք, Գայի պ. 10/3

  •  “Համար 2”, Կոմիտասի պ. 41

  • “Շահումյան”, Սեբաստիա 14

  •  “Շենգավիթ”, Գ.Նժդեհ 8

  •  “Նորք”, Բադալ Մուրադյան 1

  •  “Խորհրդային”, Ավան, Իսահակյան 3/1ա

  • “Տիգրան Մեծ”, Տիգրան Մեծի պ. 86

  • “Երվանդ Քոչար”, Տիգրան Մեծի պ. 29Ա, շինություն 99

 

Ինչպես նաև մարզերի մասնաճյուղերում՝

  • “Գյումրի” (համար 57), Ռիժկով 5, տուն N2

  • “Սիսիան”, Ն.Ադոնցի 4

  • “Կամո”, Բոշնագյան 17

  • “Մարտունի”, Մյասնիկյան 47/1

  • “Վարդենիս”, Ռոմանի 7

  • “Արմավիր”, Մյասնիկյան 15ա

  •  “Կոտայք”, Հանրապետության 1/66/1

  • “Ագարակ”, Գ.Նժդեհ 7

  • “Էջմիածին”, Բաղրամյան N2

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապահովել մասնաճյուղերի հագեցվածությունը հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով և նախատեսում է ընդլայնել ինքնասպասարկման գոտիները մասնաճյուղերի ներսում և մասնաճյուղերից դուրս՝ հասցնելով թիվը մինչև 30:


Back to the list