ՎՏԲ-Հայաստան Բանկը հյուրընկալել է ուսանողներ Գյումրիից


31 May 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկ են այցելել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի 2-3 կուրսերի ուսանողներ և դասախոսներ: Այցելության նպատակը՝ ուսանողության ցանկությունն էր ծանոթանալ ժամանակակից HR- ի գործունեությանը:
HR թիմի աշխատակիցները` Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանի, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դեպարտամենտի Տնօրեն Բուրաստան Մովսիսյանի ու Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանի գլխավորությամբ, շփվեցին ուսանողների հետ և կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի HR թիմի աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին իրենց ոլորտի ժամանակակից միտումները, իրականացրեցին գործնական վարժություններ, սովորեցրեցին կազմել ճիշտ ռեզյումե ու ներկայանալ ապագա գործատուին: Միջոցառման մասնակիցները մտածողություն զարգացնող խաղեր խաղացին, քննարկեցին թեմաներ՝ նպատակասլաց լինելու և բարձրագույն նպատակներին հասնելու վերաբերյալ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը միշտ պատրաստ է աջակցել երիտասարդ ու խոստումնալից մասնագետներին և ուրախ է տեսնել նրանց Բանկի աշխատակիցների շրջանում:


Back to the list