Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը


21 May 2019

Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:

Նա ՎՏԲ խմբի կազմում աշխատում է 2018թ. նոյեմբերից և հանդիսանում է ՎՏԲ-ի կառավարման խորհրդի անդամ, որտեղ պատասխանատու է ՎՏԲ խմբի միջազգային մանրածախ բիզնեսի, թվային բիզնեսի, հաճախորդների սպասարկման, մանրածախ ցանցի կառավարման, ավտովարկավորման ու հիփոթեքի համար:

Օլեգ Սմիրնովը ծնվել է 1975 թ. օգոստոսի 7-ին: Ավարտել է Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և տնտեսագիտության բարձրագույն դպրոցը: Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա զբաղեցրել է «Սբերբանկ Ռոսիի”- ՀԲԸ  ղեկավար պաշտոններ, 2007-2012 թվականներին ղեկավարել է Սբերբանկը Ղազախստանում: 2018 թ. նոյեմբերից  աշխատում է ՎՏԲ խմբում:


Back to the list