ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է ակցիա՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար


11 April 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան, որը վերջին 3 ամիսների ընթացքում Բանկի՝ ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցավ: «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայից օգտաված հաճախորդների դիմումների քանակի 40% գրանցված աճի արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց երկարաձգել այն մինչև 2019 թ. ապրիլի 30-ը:
 «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար և թույլ է տալիս Բանկի հաճախորդ իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ձևակերպել վարկեր` իջեցված տոկոսադրույքով:
 «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան տալիս է հնարավորություն ձևակերպել վարկ սուպերցածր 10% տարեկան տոկոսադրույքով՝ Բանկում գործող 17% տարեկան տոկոսադրույքի փոխարեն, ինչի շնորհիվ կարելի է տնտեսել 7%  վեց ամսվա ընթացքում: 
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայի օգնությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը ու իր ներկայացուցիչներին թեթևացնում ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
7-րդ ամսվանից սկսած տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի ըստ Բանկում գործող տոկոսադրույքի: Առավելագույն գումարը, որ կարող է Բանկը տրամադրել նույնպես աճել է՝ 2 մլն ՀՀ դրամով և կազմում է 7 մլն. ՀՀ դրամ:
Այս ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր հաճախորդներ, այնպես էլ գործող՝ նոր վարկի կարիք ունեցող, հաճախորդներ:
 
Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:


Back to the list