Հայտարարություն


25 February 2019

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից «Վերածնունդե երիտասարդական ավանի շահառուներին վարկավորելու մասին հայտարարված մրցույթում շահող է ճանաչվել «ՎՏԲ-Հայաստանե Բանկը` ներկայացնելով լավագույն առաջարկը:

«Վերածնունդե երիտասարդական ավանի շահառուներին առաջարկվող հիփոթեքային վարկի հիմնական պայմանները հետևյալն են.

Վարկի առավելագույն գումար

80 մլն ՀՀ դրամ

Վարկի առավելագույն ժամկետ

30 տարի

Վարկի տարեկան տոկոսադրույք*

10.8%

Հիփոթեքային վարկի տրամադրման որոշման կայացման առավելագույն ժամկետ

1 աշխատանքային օր

Նվազագույն կանխավճար

10%` լրացուցիչ գույքի գրավադրման, կամ 10%-ի չափով կանխավճարի ապահովագրության դեպքում, հակառակ դեպքում՝ 20% 
     

Վարկային հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճար (որի մեջ ներառվում են ինչպես գույքի, այնպես էլ կյանքի ապահովագրության դիմաց ծախսերը)

վարկի մնացորդի 0.049%

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

նախատեսված չէ

Վարկի վաղաժամկետ մարման տույժ, տուգանքներ

նախատեսված չեն

* վարկավորման պահին տոկոսադրույքը կարող է փոխվել ՀՀ ԿԲ վերաֆինսանսավորման դրույքի 0.5 տոկոսային կետից ավել տատանվելու դեպքում:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Վարկավորման ավելի մանրամասն պայմանները կտեղադրվեն կայքում վարկավորման գործընթացի մեկնարկի պահից:

Վարկավորման գործընթացի մեկնարկի ժամկետի վերաբերյալ Բանկի կողմից կներկայացվի լրացուցիչ հայտարարություն:

Ծրագրի շրջանակներում գնվող բնակարանների համար կանխավճարների կատարման, ինչպես նաև հետագա գործընթացի վերաբերյալ ինֆորմացիա կարող եք ստանալ ԵՊՀ շրջանավարտների միավորումից:


Back to the list