ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում


1 February 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 1-ին բացեց իր 70-րդ «Ագարակ» մասնաճյուղը՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Մասնաճյուղը գտնվում է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում՝ քաղաք Ագարակ, Գ. Նժդեհ 7 հասցեում, քաղաքի հրապարակում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր մասնաճյուղի հարմարավետ վայրում գտնվելու շնորհիվ, Բանկի հաճախորդները՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ու Ագարակ քաղաքի բնակիչները, կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական տեսականուց:
  • ավանդների և վարկերի ձևակերպում
  • հաշվի համալրում
  • դրամական փոխանցումներ
  • կոմունալ վճարումներ
  • Բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն


Նոր ժամանակակից մասնաճյուղը թույլ կտա հաճախորդներին իրականացնել կանխիկացման գործարքներ, ավանդների ու բանկային/քարտային հաշիվների համալրում: Մասնաճյուղը ունի նաև cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնք հաճախորդներին վարկի մարման, հաշիվների ու ավանդների համալրման, ինչպես նաև կոմունալ վճարումների և այլ ծառայությունների հնարավորություն կտան 24/7 ռեժիմով «Ագարակ» մասնաճյուղի ինքնասպասարկման տարածքում: 

Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ 09:15-17:30-ը:

«Ագարակ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: Բանկի հյուրերի և հաճախորդների ներկայությամբ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆիա Մաճկալյանը ու Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կտրեցին նոր մասնաճյուղի ժապավենը:


Back to the list