ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի


30 January 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա աշխարհի ցանկացած կետից:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.

·         կատարել կոմունալ վճարումներ

·         բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների եւ բանկի այլ հաճախորդի միջեւ) եւ փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին

·         մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը եւ ստանալ վարկային հաշվետվություն

·         համալրել ավանդներ եւ ստանալ ավանդային քաղվածք

·         իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում Բանկի հաշիվների միջեւ

·         միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-հայտեր` գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ:

·         ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր

·         ստանալ հաշիվների եւ քարտերի հայտարարագրեր

·         պատվիրել հետ զանգ

·         ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը եւ անվանումը,

·         հետեւել եկամուտներին եւ ծախսերին` ըստ կատեգորիաների

·         հետեւել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից, ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ:

Գործառնությունները կատարվում են առցանց եւ պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությանը միացնելու համար անհրաժեշտ է `

·         այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով

·         ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ:

·         ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 եւ բարձր);

·         ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը Play Market / AppStore- ից շարժական սարքերում եւ գրանցվել:

Մոբայլ բանկի համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում եւ 87-87-ի Բանկի Կոնտակտային կենտրոնում:

Back to the list