Հայտարարություն


11 January 2019

Հարգելի հաճախորդ,

Բանկի հաճախորդների նկատմամբ հնարավոր խարդախությունից խուսափելու համար («Մոբայլ Բանկինգ» ծառայության օգտագործմամբ), հորդորում ենք՝ Ձեր մասին տեղեկություններ տրամադրելու ժամանակ լինել առավել զգույշ այն անձանց նկատմամբ, ովքեր դիմում են «Մոբայլ Բանկինգ» համակարգով դրամական փոխանցումներ կատարելու խնդրանքով կամ առաջարկով: Եվս մեկ անգամ հրավիրում ենք Ձեր ուշադրությունը, որ SMS հաղորդագրությամբ Ձեզ ուղարկված գաղտնաբառը նախատեսված է ՄԻԱՅՆ Ձեզ համար և օգտագործվում է «Մոբայլ Բանկինգ» համակարգում գրանցվելու (վերագրանցվելու) և Ձեր հաշվից գումարի փոխանցման (արտահանման) նպատակով: Ձեր հաշվեհամարին գումար փոխանցելու համար SMS հաղորդագրություն չի օգտագործվում: Բանկի աշխատակիցներին ձեր հաշվեհամարով գործարք կատարելու համար SMS հաղորդագրության ծածկագիրը պետք չէ: Փոխանցելով SMS հաղորդագրության գաղտնաբառը և Ձեր պլաստիկ քարտի տվյալները այլ անձանց, Դուք վտանգում եք Բանկում Ձեր հաշվեհամարին(ներին) առկա ամբողջ դրամական միջոցները:

Հարգանքներով
Ձեր «ՎՏԲ-Հայաստան Բանկ»


Back to the list