ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները՝ "Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին" ծրագրով


8 November 2018

"Զեյթուն 3" բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով  հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև: 
Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես,
• կանխավճար՝ սկսած 3%
• տարեկան տոկոսադրույք՝  6.9%*
• մարման ժամկետ՝ մինչև 30 տարի.
"Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին" ծրագիրը իրականացվում է "Բնակարան երիտասարդներին" պետական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ինչպես և բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, "Զեյթուն 3" ծրագրով  հաճախորդի և նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից: "Բնակարան երիտասարդներին" կազմակերպության պահանջները  "Զեյթուն 3" նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:
"Բնակարան երիտասարդներին" կազմակերպության կողմից սահմանված մանրամասն պայմաններին/պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը և գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարևորությունը որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաև սեղմ ժամկետներում:

* Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7.2%:


Back to the list