ՎՏԲ-Հայաստան Բանկը և "Գազպրոմ Արմենիա"-ն վերսկսում են համագործակցությունը


5 November 2018
“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը Հայաստանի  առաջատար  ընկերություններից մեկի՝ “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ -ի հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն մտադիր են ստեղծել հարթակ՝ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման համար, իրականացնել երկրում էներգետիկ ոլորտի դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրեր: Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում և համատեղ մշակել և ներդնել ֆինանսական գործիքներ, որոնք կապահովեն գործընկերային փոխգործակցության առավելագույն արդյունավետություն:

Back to the list