ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ


30 October 2018
Ամեն տարի Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին, դրանով իսկ մոտիվացնելով հաճախորդներին խնայել և ստանալ խնայողությունների եկամուտները:
Այս անգամ Բանկը ոչ միայն բարձրացնում է տոկոսադրույքները, այլ նաև նվազեցնում է ավանդների ձևակերպման համար նվազագույն շեմը, ինչպես նաև տրամադրում է հատուկ նվերներ իր ավանդատու-հաճախորդներին:  
2018թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը  ներառյալ, ձևակերպելով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդները ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 10.000 ՀՀ դրամից՝ 365 օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ՝ 10% բարձրացված տոկոսադրույք: 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ներդնելիս  հաճախորդները կստանան նվեր Բանկի կողմից:.

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմաններ
• ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխայից մինչև թոշակառու,
• ցանկացած ժամկետով՝ 1-ի ամսից մինչև 15 տարի,
• հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
• տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն՝ համաձայն Բանկում գործող տոկոսադրույքների,
• ավանդի գումարի անսահմանափակ քանակությամբ մուտքագրումների և ելքագրումների հնարավորություն,
• ավանդի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ տոկոսագումարների մասնակի պահպանմամբ:
• Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար:
Վաղը, 31.10.2018 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը կմասնակցի Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մարիոթ հյուրանոցում ժամը 12:15-15:00: ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է իր հաճախորդներին այցելել  ցուցահանդեսը, որտեղ նրանց են սպասում են նվերներ ու անակնկալներ: 
Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ հատուկ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:

Back to the list