NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել երկու անվանակարգում "Բորսայի լավագույն անդամ 2017" ամենամյա մրցույթում


22 October 2018
Տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված "Բորսայի լավագույն անդամ 2017" ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրումը: 
"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ին շնորհվել է "Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017" մրցանակը, հաղթող է դարձել Բանկի գանձապետարանի ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժինը:

Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն 8-րդ տարին անընդմեջ, և հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում NASDAQ OMX Armenia հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և եկամտաբերությունը:
"Լավագույն առևտրային գործընկեր 2017" անվանակարգում  հաղթող է ճանարվել ՎՏԲ-Հայաստան Բանկի գանձապետարանի արժեթղթերով գործառնությունների բաժնի պետ Հասմիկ Առաքելյանը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 4-րդ տարին անընդմեջ, շուկայում տարվա լավագույն դիլերը ընտրում է NASDAQ OMX Armenia անդամ հանդիսացող բանկերի և ներդրումային  կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա:

Back to the list