ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է պրեմիում դասի նոր "Պրիվիլեգիա" մասնաճյուղը


27 September 2018
Հայաստանում պրեմիում բիզնեսի զարգացման և պրեմիում ծառայությունների փաթեթատերերի ավելի մեծ զանգվածին բանկային ծառայությունների տրամադրման նպատակով 17.09.2018 թ.-ից սկսել է գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով երկրորդ պրեմիում դասի մասնաճյուղը՝ նոր "Պրիվիլեգիա" մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երևանի հենց սրտում՝ Կասկադի և Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ Մոսկովյան 35 հասցեում (Բանկի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքի ձախ կողմում):
Նոր ժամանակակից եւ ընդարձակ “Պրիվիլեգիա” մասնաճյուղում տրամադրում են հետևյալ ծառայությունները՝
• Արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների և ծառայությունների լայն ընտրանի,
• Ներդրումային և բրոկերային ծառայություններ,
• <ընտանեկան մասնաճյուղ>՝ հաճախորդի նաև ընտանիքի անդամների անհատական սպասարկում՝ ընտանեկան անհատական մենեջերների կողմից,
• World Black Edition պրեմիում դասի բանկային քարտերի ձևակերպում և սպասարկում,
• Լրացուցիչ ծառայությունների անվճար միացում՝ ՍՄՍ-, Ինտերներ- և Մոբայլ բանկ,
• Ճանապարհորդության ապահովագրություն,
• Օդանավակայանների ավելի քան 600 ՎԻՊ-գոտիներ անվճար մուտք՝ քարտով նվազագույն անկանխիկ շրջանառություն ապահովելու դեպքում,
• ՎՏԲ Խմբի ԱՊՀ երկրների ավելի քան 15,000 բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորություն,
• Արձակուրդների և ճանապարհորդությունների ընթացքում դեպոզիտար պահատուփերում արժեքների անվտանգ պահպանություն,
• Կոնսյերժ ծառայություններ:
Անհատական մենեջերները յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերեն հատուկ բարձրակարգ մոտեցում՝ ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկում:
Մեր "Պրիվիլեգիա" մասնաճյուղի հարմարավետ միջավայրում հաճախորդները կկարողանան ոչ միայն բավարարել իրենց ֆինանսական պահանջմունքները, այլ նաև հարմարավետ անցկացնել գործնական հանդիպում կամ պարզապես հանգստանալ մեկ գավաթ սուրճի շուրջ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 60-60-90 հեռախոսահամարով:


Back to the list