ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության


3 September 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի գնման նոր ծրագիր, որն ունի մի շարք առավելություններ.
- հաճախորդները կկարողանան նվազեցնել իրենց գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը,
- փոխել վարկի արժույթը,
- ավելացնել վարկի ժամկետը,
- ինչի հետևանքով հաճախորդները կփոքրացնեն իրենց ամսական ֆինանսական բեռը և կնվազեցնեն վարկի մարմանն ուղղված ծախսերը։
Այսուհետ բոլոր հաճախորդներին, որոնք բարեխղճորեն սպասարկում են իրենց հիփոթեքային վարկերը Հայաստանի ցանկացած բանկում կամ վարկային կազմակերպությունում, հնարավորություն է ընձեռնվում տեղափոխել իրենց հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ ստանալով նոր հիփոթեքային վարկ՝ գործող վարկի մնացորդի չափով առավել շահավետ պայմաններով և պարզեցված գործընթացով:

Հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկում կգնվեն հետևյալ բարելավված պայմաններով.


- տարեկան տոկոսադրույք՝ սկսած 10.9%*, վարկի ժամկետը՝ մինչև 30 տարի, վարկի գումար՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ,
- հիփոթեքի գնման որոշման կայացում՝ մինչև 1,5 օրվա ընթացքում, 
- հաճախորդի եկամուտները չեն վերլուծվում:


ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկի գնման համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի գնման պայմաններին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով Միասնական տեղեկատվական կենտրոնի 8787  հեռախոսահամարով:
*Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 13.5%-ից:


Back to the list