Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում` 10% տոկոսադրույքով


15 August 2018
Ավանդների եկամտաբերության բարձրացման և պայմանների առավելագույնս բարելավման համար ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%, 1 տարի մարման ժամկետով ավանդների համար: Այսպիսով, Բանկը կյանքի ցանկացած փուլի համար ստեղծել է խնայողությունների ապահով ու շահավետ պահպանման և ավելացման ամենաբարենպաստ պայմանները: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կատարել խնայողություններ ընտանիք ստեղծելու, ապահով ապագայի և անհոգ կյանքի համար, իսկ Բանկն իր հերթին կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսագումարի վճարման տեսքով:

Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույն 730 օր մարման ժամկետով: Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է հաշվեգրվել Mastercard և Visa միջազգային պլաստիկ քարտերի հաշվին, որոնք Բանկը ավանդատուներին շնորհում է որպես նվեր առանց ամսեկան սպասարկման վճարի ավանդների ողջ ժամանակահատվածի ընթացքում.

Ի լրումն Բանկի հուսալիությանը, ավանդի հուսալիությունը ապահովում է նաև “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը”, որը մինչև 100% ապահովագրում է մինչև 10 մլն. ՀՀ դրամով և մինչև 5 մլն դրամին համարժեք արտարժույթով ավանդները:

Back to the list