«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ միջև «Միասնական բանկոմատային ցանց» նախագծի դադարեցման վերաբերյալ


1 August 2018

Հարգելի հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ քարտային պրոդուկտների կանոններում, սակագներում և պայմաններում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն ս/թ օգոստոսի 27-ից:

Մասնավորապես, 27.08.2018 թ.-ից կդադարեցվի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ միջև համագործակցությունը «Միասնական բանկոմատային ցանց» նախագծի շրջանակներում և սկսած 27.08.2018թ.-ից Ձեր ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Visa/Mastercard քարտերով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ բանկոմատներից դրամական միջոցներ կանխիկացնելիս կգանձվի միջնորդավճար` համաձայն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ քարտային պրոդուկտների «Այլ բանկերի բանկոմատներից և POS-տերմինալներից կանխիկացման» սակագների: https://www.vtb.am/retail/PaymentCards/ 

Միևնույն ժամանակ նպատակ ունենալով ավելի հարմարավետ դարձնել Ձեր սպասարկումը` ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է իր բանկոմատային ցանցը, որի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ պաշտոնական կայքում` https://www.vtb.am/branches/bankomats/:

Հարգանքով`

ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ

Միասնական տեղեկատվական ծառայության հեռախոսահամար` (+374 8000) 87-87


Back to the list