ՎՏԲ-Հայաստան Բանկի հաղորդագրությունը՝ վարկային միջնորդ կազմակերպությունների վերաբերյալ


10 July 2018

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ վերջերս հայտնվել են ընկերություններ, որոնք ներկայանում են հաճախորդներին որպես միջնորդ և խոստանում են աջակցություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ ստանալու հարցում: Զեղծարարները մոլորության մեջ են գցում հաճախորդներին, ներկայացնում ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ:

Տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը: Հայաստանի ողջ տարածքում գործող Բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:


Back to the list