ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները


5 June 2018
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հավատարիմ մնալով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման գաղափարներին, հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին: 
  
Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.
• 2%* ՀՀ դրամով վարկերի համար, 1%* ԱՄՆ դոլարով վարկերի համար,
• վարկը տրամադրվում է ոսկու արժեքի մինչև 150% - ի չափով,
• վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի, ընդ որում վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից իր հայեցողությամբ,
• վարկի գումար՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով):

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով իրենց ոսկյա իրերի գրավով վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ստանալ վարկի գումար՝ գրավի արժեքի մինչև 30%-ով ավելի չափով: 

Ձևակերպելով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից.
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում;
- վարկի ձևակերպումը կատարվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե.
- վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Back to the list