ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի


31 May 2018
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի: Հատուկ ուշադրություն է Բանկը դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունը ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:

2018 թ. սկզբից Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքը ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում, այդպիսով  մեծացնելով վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ 11%-ով, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշի աճը կազմել է 27%: Այսօրվա դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը  գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը: Ավելի քիչ, քան մեկուկես տարում, Բանկն ավելացրել է պորտֆելը 22 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանդիսանում է  Բանկի վարկային քաղաքականության բարձր  արդյունավետության ցուցանիշ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մշակված բնակչության վարկավորման համակարգը պայմանավորված է բնակչության նպատակներով և  կարիքներով ու առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների  և հնարավորությունների ստեղծմանը  այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը և այլն:

Back to the list