ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար


17 May 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները: Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով:

Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար.
  • տեղական ուսումնական  հաստատություններ
  • միջազգային ուսումնական հաստատություններ
  • միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր
  • տարբեր ուսումնական դասընթացներ:

Նոր վարկատեսակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն:

Վարկի հիմնական պայմաններ.
  • Տոկոսադրույք՝ սկսած 15%-ից*
  • Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի
  • Վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ
  • Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն
  • Վարկի մարման եղանակ (ըստ հաճախորդի ընտրության)՝ կամ վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում, կամ միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ վարկի գումարի հավասարաչափ ամսական մարում (տոկոս և հիմնական պարտք):

Հայտի դիտարկումը և վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը ստանալու համար կարող են դիմել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, այնպես ել Բանկի պահնջներին համապատասխանող  ուսանողները:


*Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 17.5% - ից:


Back to the list