ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն


11 May 2018
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն: Հնարավորությունը տարածվում է մինչև 1 տարի ժամկետով ներդրված ՀՀ դրամով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդների վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով ՀՀ դրամով ավանդները, մասնավորապես:

  • ավանդ "Շահավետ" ՀՀ դրամով՝ առանց ավանդի համալրման և ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչև 9.75% եկամտաբերություն
  • ավանդ "Պրոգրես" ՀՀ դրամով ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչև 9.3% եկամտաբերությամբ:

Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչև մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես` չսպասելով ավանդի ժամկետի ավարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում Բանկը հաճախորդներին է տրամադրում նվեր՝ անվճար Mastercard քարտ` ավանդի գործողության ողջ ժամկետի համար: Ավանդի ձևակերպման պահին և դրա գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով ստանալ վարկ՝ շահավետ պայմաններով:


Back to the list