ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները


7 May 2018
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է ապառիկ վարկերի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքները, այդպիսով առաջարկելով իր հաճախորդներին վարկեր ոչ միայն իջեցված տոկոսադրույքներով, այլ նաև դրանց հանդեպ կիրառվող իջեցված միջնորդավճարներով:
Այժմ վարկը կարող է տրամադրվել նաև չգրանցված եկամուտներով հաճախորդներին:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր խանութներից, կարող են ձևակերպել շահավետ պայմաններով ապառիկ (տարբեր գործընկեր-խանութներում գործում են վարկավորման տարբեր պայմաններ).
  • Վարկի առավելագույն գումար` մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ
  • Վարկի տոկոսադրույք` սկսած 0%-ից
  • Կանխավճար` 0%
  • Վարկի ժամկետ` մինչև 60 ամիս
  • Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` սկսած 0%-ից

Վարկը ձևակերպվում է.
 
  • տեղում` առանց Բանկ այցելության անհրաժեշտության;
  • հաշված րոպեների ընթացքում;
  • փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկը կարելի է ձևակերպել Հայաստանի ողջ տարածքում գտնվող Բանկի ավելի քան 350 գործընկեր առևտրային կետերից՝ կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, բջջային հեռախոսներ և այլն գնելիս: 

* Վարկի փաստացի տոկոսադրույք` 18.7%-ից սկսած:



Back to the list