ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի


13 April 2018
Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է “Ունիվերսալ” սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար: “Ունիվերսալ” սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց առօրյա գնումների նպատակներով՝ առանց վարկի օգտագործման նպատակը ճշտելու:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկ ամենաշահավետ պայմաններով.

  • վարկի առավելագույն գումար` ամսական եկամատի մինչև 12-պատիկը
  • տոկոսադրույք` սկսած 12%-ից
  • վարկի ժամկետ` մինչև 60 ամիս:

“Ունիվերսալ” վարկը նաև ընձեռում է անձնական կամավոր ապահովագրության հնարավորություն վարկառուի համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:
Վարկի համար կաող են դիմել 23 տարեկան լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոց.քարտ):

Back to the list