ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն որոշել իրենց քարտերի PIN-ծածկագրերը


5 April 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի ծածկագրերը հաճախորդներին տրամադրվում են SMS-հաղորդագրությունների միջոցով՝ թղթային կրիչների փոխարեն: Նոր քարտ ստանալիս SMS-հաղորդագրությամբ քարտապաններին ուղարկվում են ժամանակավոր PIN-ծածկագրեր, որոնք հաճախորդները պետք է ինքնուրույն փոխարինեն ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով և որոշեն PIN-ծածկագիր իրենց հայեցողությամբ: Նոր ծառայության շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են ստեղծել թվերի կոմբինացիա, որն իրենք հեշտությամբ կհիշեն, հետագայում ցանկացած ժամանակ փոխելով այն, իսկ մի քանի քարտերի առկայության դեպքում՝ կարող են բոլոր քարտերի համար դնել նույն միասնական PIN-ծածկագիրը:
Ժամանակավոր PIN-ծածկագրով SMS-հաղորդագրությունը ստանալուց հետո հաճախորդը քարտի ակտիվացման և մշտական PIN-ծածկագիր որոշելու համար կատարում է հետևյալ գործողությունները.


  • քարտը մուտքագրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած բանկոմատ;
  • մուտքագրում է SMS-հաղորդագրությամբ ստացված ժամանակավոր PIN-ծածկագիրը;
  • բացված պատուհանում մուտքագրում է նոր քառանիշ PIN-ծածկագիրը;
  • կրկին մուտքագրում է նոր PIN-ծածկագիրը և ավարտում է գործարքը:

Ելնելով անվտանգության պահանջներից, հաճախորդի կողմից ստեղծած ծածկագիրը չի պահպանվում Բանկի Պրոցեսինգային կենտրոնում և հասանելի է բացառապես հաճախորդին:
PIN-ծածկագրի ինքնուրույն փոխարինման ծառայությունը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտերի համար, բացառությամբ Instant Issue, Visa Infinite, թոշակային և վարկային քարտերի:
Ավելի մանրամասն տեղեկատվություն քարտն ակտիվացնելիս PIN-ծածկագրի փոխարինման մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:  


Back to the list