ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ "Կրթություն XXI-րդ դար" ցուցահանդեսի գլխավոր հովանավոր


22 March 2018
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես "Կրթություն XXI դար" Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է "Ինտեր Էքսպո" ցուցահանդեսային  ընկերության  և Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ Կառավարության Տանը:
Համաձայն իր սոցիալական քաղաքականությանը, ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է նմանատիպ նախագծերի, որոնք նպաստում են երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, և արդեն երկու տարի  հովանավորում է "Կրթություն XXI դար" ցուցահանդեսը:
"Կրթություն XXI դար" ցուցահանդեսում ներկայացված են բուհերի ծրագրեր, լեզվական և այլ դասընթացներ դիմորդների համար, ովքեր ցանկանում են սովորել ոչ միայն  Հայաստանում, այլև ՌԴ-ում և այլ երկրներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, ընդ որում՝ 15-ից ավելի ՌԴ առաջատար համալսարաններ և ինստիտուտներ: Ցուցահանդեսի շրջանակում Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագիր, և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2018-2019 ուսումնական  տարվա ուսուցման բոլոր մակարդակների համար: Այցելուները  մանրամասն կծանոթանան տարբեր բուհերի ծրագրերին, ընդունելության պայմաններին, կմասնակցեն սեմինարների և քննարկումների` իրենց հուզող կրթական թեմաների վերաբերյալ:
Ցուցահանդեսի այցելուներին հնարավորոթյուն է ընձեռնված հենց տեղում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցուցասրահի մոտ, ձևակերպել և ստանալ ուսանողական VISA քարտեր և Mastercard Gold քարտեր երկու տարի անվճար սպասարկումով, ինչպես նաև դիմել վարկային հայտի համար և վայրկյանական ստանալ վարկային որոշումը: Անվճար քարտերը տպագրվում են վայրկյանական՝ այցելուների ներկայությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Իվան Տելեգին. "Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում այնպիսի նախագծերի անցկացմանը, ինչպիսին է "Կրթություն XXI-րդ դար" ցուցահանդեսը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին ոչ միայն ուսումնասիրել կրթական վերջին տեխնոլոգիաների և մշակումների աշխարհը, այլև ծանոթանալ այս կամ այն բուհերի առանձնահատկություններին և առավելություններին, համեմատել դրանք, անել եզրակացություններ և կատարել բուհի ճիշտ ընտրություն: Չէ՞ որ միայն որակյալ կրթությունն է երաշխավորում մրցունակ և բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը ապագայում:
Այս ցուցահանդեսը հատկապես կարևոր է, քանի որ դրա շնորհիվ հարյուրավոր դիմորդներ և ուսանողներ Հայաստանից կստանան անվճար ուսուցման հնարավորություն Ռուսաստանի առաջատար բուհերում, ինչը, իհարկե, կամրապնդի երկու երկրների երիտասարդ սերնդի միջև հարաբերությունները։ 
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին  նորանոր բացահայտումներ և հաջողություններ":  

Back to the list