Նոր նշանակումներ “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ ղեկավարության կազմում


22 February 2018
2018 թ. փետրվարի 21-ին կայացավ “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ: 
“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, “Մանրածախ բիզնես” Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին: 
“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից:
Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011 թ.-ից՝ ՎՏԲ խմբում:  2016 թ.-ին նշանակվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ:
Նոր պաշտոնում նրա առջև դրված են Հայաստանի Հանրապետության տարածքում ՎՏԲ Խմբի բիզնեսի զարգացմանն ու շուկայում բանկի առաջատար դիրքերն ապահավելուն ուղղված հավակնոտ խնդիրներ: 






Back to the list