ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիայի ժամկետը


9 February 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակներում հայտարարված ակցիան: Մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:

Ձեռք բերելով ապրանքներ Բանկի գործընկեր-խանութներում` հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ վարկ առանց կանխավճարի և զրոյական տոկոսադրույքով: Ապառիկ վարկը տրամադրվում է մինչև 60 ամիս ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ 1.5 մլն ՀՀ դրամ: Վարկի գործողության ժամկետի ընթացքում գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար՝ 1.39% վարկի գումարից*:

Վարկը հաստատվում է և ձևակերպվում է հենց խանութում` մի քանի րոպեի ընթացքում: Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է միայն անձնագիր և սոց. քարտ: Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Ակցիայի պայմանների համաձայն, հաճախորդները կարող են նշված խանութներում ապառիկ վարկով ձեռք բերել կենցաղային տեխնիկա, շինանյութ, կահույք, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա և այլն:



Back to the list