«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց երկփուլ մրցույթ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ աշխատակիցների միջև սպորտային միջոցառման և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդների միջև շախմատային մրցաշարի կազմակերպման և անցկացման համար ընկերություն ընտրելու նպատակով


6 February 2018

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց երկփուլ մրցույթ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ աշխատակիցների միջև սպորտային միջոցառման և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդների միջև շախմատային մրցաշարի կազմակերպման և անցկացման համար ընկերություն ընտրելու նպատակով և հրավիրում է սույն Մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր ընկերություններին մասնակցելու Մրցույթին


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ) անց է կացվում.
 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  աշխատակիցների միջև սպորտային միջոցառման (այսուհետ` Սպորտային միջոցառում) –ԼՈՏ 1
 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդների միջև շախմատային մրցաշարի (այսուհետ` Շախմատային մրցաշար)-ԼՈՏ 2
Կազմակերպման և անցկացման համար ընկերություն ընտրելու նպատակով:
1.2. Մրցույթն անց է կացվում 2 փուլով` առանձին ԼՈՏ-երով, 1-ին (բաց) փուլ և 2-րդ (փակ) փուլ` Մրցույթի 1-ին փուլի հաղթողների միջև` Բանկի կողմից վերջնական պահանջների ներկայացմամբ:
1.3. Մրցույթի 2-րդ փուլի արդյունք է հանդիսանում Մրցույթի հաղթողի հետ պայմանագրի կնքումը:
1.4. Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր օր ժամը 10:00 մինչև 17:00 (բացառությամբ շաբաթ, կիրակի և տոնական օրերին) «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում՝ 0002, ք. Երևան, Մոսկովյան 35, 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով սույն ծանուցման մեջ նշված ժամկետներում: Մասնակիցները կարող են ներկայացնել մրցութային հայտերը ինչպես երկու, այնպես էլ առանձին ԼՈՏ-երի համար:
1.5. Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը թղթային տարբերակով ստանալու դեպքում, Բանկը տրամադրում է ընկերության ներկայացուցչին Մրցույթի մասնակցության հայտի ստացումը հաստատող գրավոր փաստաթուղթ, որում նշվում են Բանկի կողմից փաստաթղթերի փաթեթը ստանալու ամսաթիվը և ժամը:
1.6. Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած ընկերությունները (այսուհետ՝ Մրցույթի Մասնակիցներ) պարտավոր են ինքնուրույն հոգալ Բանկ ներկայացվող փաստաթղթերի նախապատրաստման և առաքման հետ կապված ծախսերը:
1.7. Մինչև Մրցույթի ժամկետի ավարտը Բանկն իրավունք ունի փոփոխություններ կատարել Մրցույթի պայմաններում: Նմանատիպ դեպքերում Մրցույթի Մասնակիցները պետք է ստանան տեղեկատվություն այն աղբյուրներից, որոնցով հայտատարվել էր բաց Մրցույթը: 
1.8. Մրցույթին մասնակցելու համար բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն ռեզիդենտ ընկերությունների կողմից հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից` ռուսերեն լեզվով:
1.9. Մրցույթի Մասնակիցները և Բանկը պարտավորվում են չհրապարակել Մրցույթի մանրամասները ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
1.10. Մրցույթի հաղթողը որոշվում է համաձայն «Մրցույթի հաղթողի ընտրության պայմաններ»-ի:
1.11. Մրցույթի Մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալ «Մրցույթի հաղթողի ընտրության պայմաններ»-ին: 
1.12. Բանկն իրավունք ունի դադարեցնել Մրցույթը` տեղեկացնելով այդ մասին այն աղբյուրներով, որոնցով հայտատարվել էր բաց Մրցույթը: 
1.13. Մրցույթի 1-ին փուլի արդյունքում Բանկը Մրցույթի 1-ին փուլի հաղթողների էլեկտրոնային հասցեներին է ուղարկում Գաղտնիության մասին համաձայնագիր: Մրցույթի մասնակիցը Գաղտնիության մասին համաձայնագրի ստորագրված սկան տարբերակն ուղարկում է սույն փաստաթղթի վերջում նշված էլեկտրոնային հասցեներով` զուգահեռ ուղարկելով համաձայնագրի բնօրինակը փոստային եղանակով: Մրցույթի 2-րդ փուլի շրջանակներում Բանկը սույն ծանուցման 3-րդ կետում նշված ժամկետում ուղարկում է նախագծի մանրամասն նկարագիրը Մրցույթի մասնակից - Մրցույթի 1-ին փուլի այն հաղթողներին, որոնց կողմից ստացել է Գաղտնիության մասին համաձայնագրի ստորագրված սկանավորված տարբերակը: Սահմանված ժամկետում Գաղտնիության մասին համաձայնագրի ստորագրված  սկանավորված տարբերակը չտրամադրելու դեպքում Մասնակիցը չի շարունակում Մրցույթի 2-րդ փուլին մասնակցությունը:
1.14. Մրցույթի հաղթող ընտրելուց հետո (1-ին և 2-րդ փուլերի արդյունքում), Բանկը գրավոր, առանց հիմնավորումների, տեղյակ է պահում Մրցույթի մյուս Մասնակիցներին վերջիններիս Մրցույթի հաղթողներ չճանաչելու վերաբերյալ: Մրցույթի արդյունք կարող է հանդիսանալ նաև հաղթողի բացակայությունը: 

2. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ.
 Մրցույթի Մասնակիցը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններից յուրաքանչյուրին և բոլորին.
2.1.1. հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում գրանցված առևտրային իրավաբանական անձ, կամ անհատ ձեռներեց
2.1.2. իրավաբանական անձի դեպքում չգտնվել անվճարունակության(սնանկության) կամ լուծարման և/կամ  անվճարունակության հետևանքով վերակազմակերպման գործընթացում: Վերջինիս կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը չպետք է լինի կասեցված և այնպիսի իրավական գործունեության առարկա, որը կարող է հանգեցնել նշված իրավիճակի,
2.1.3. չհանդիսանալ Բանկի հետ փոխկապակցված անձ և չունենալ Բանկի հետ շահերի բախում (իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն ընտանեկան կապեր Բանկի գործադիր ղեկավարության, ղեկավար մարմինների անդամների հետ (ծնողներ, զավակներ, քույրեր, եղբայրներ, տատիկ/պապիկներ) և/կամ իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են Բանկի կողմից որոշումների ընդունման գործընթացում, և/կամ իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են սույն Մրցույթի պայմանների նախապատրաստման որևէ փուլում, և/կամ Սպորտային միջոցառման և Շախմատային մրցաշարի կազմակերպման և անցկացման պայմանագրի կնքման և կատարման գործընթացում):

3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ.
Մրցույթի 1-ին փուլի նկարագրություն  ժամկետներ
Մրցույթի հայտարարում  06.02.2018թ.
Մրցույթի Մասնակիցներից 4-րդ և 6-րդ կետերի համաձայն փաստաթղթերի փաթեթի ընդունում մինչև 17:00 19.02.2018թ.  (ներառյալ) 
Մրցութային փաթեթների բացում 23.02.2018թ.
Մրցույթի Մասնակիցներից ստացած փաստաթղթերի փաթեթների ամփոփում և Մրցույթի 1-ին փուլի հաղթողի ընտրություն:  մինչև 28.02.2018թ. (ներառյալ)
Մրցույթի 2-րդ փուլի նկարագրություն 
Մրցույթի 2-րդ փուլի մասնակիցներին Գաղտնիության մասին համաձայնագրի նախագծի ուղարկում 28.02.2018թ.
Մրցույթի 2-րդ փուլի մասնակիցներից Գաղտնիության մասին համաձայնագրի ստորագրված սկանավորված տարբերակի ստացում 06.03.2018թ.
Մրցույթի 2-րդ փուլի մասնակիցներին նախագծի մանրամասն նկարագրության ուղարկում 07.03.2018թ.
Մրցույթի Մասնակիցներից 7-րդ կետի համաձայն փաստաթղթերի փաթեթի ընդունում մինչև 17:00 21.03.2018թ. (ներառյալ) 
Մրցութային փաթեթների բացում 26.03.2018թ.
Մրցույթի 2-րդ փուլի ամփոփում  և Մրցույթի հաղթողի ընտրություն 30.03.2018թ.

4. ՄՐՑՈՒՅԹԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ (ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԼՈՏ-ԵՐԻ).
4.1. Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
4.1.1. պաշտոնական նամակ, որի միջոցով Մրցույթի Մասնակիցը հայտնում է Մրցույթին մասնակցելու իր հետաքրքրվածության մասին
4.1.2. կանոնադրության (ներառյալ փոփոխությունների) պատճեն, պետական գրանցման վկայականի պատճեն և/կամ քաղվածք` տրված իրավաբանական անձի պետական ռեգիստրի պաշտոնական մարմնի կողմից
4.1.3. Մասնակցի անվանումը, իրավաբանական հասցեն և փաստացի գործունեության հասցեն,  գործունեության բնութագիրը, իրավաբանական և բանկային վավերապայմանները, կոնտակտային տվյալները
4.1.4. վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռ (ձև 1 և 2, ոչ ռեզիդենտ ընկերությունների դեպքում՝ նշված ձևերին համապատասխան փաստաթղթեր), ինչպես նաև առկայության դեպքում համապատասխան հաշվետվություն
4.1.5. հեղինակային իրավունք/վկայագիր կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է, որ ընկերությունն ունի իրավասություններ իրականացնելու միջոցառումների կազմակերպում և անցկացում
4.1.6. կազմակերպությունների ցանկ, որոնց համար Մասնակիցը կազմակերպել և հաջողությամբ անցկացրել է միջոցառումներ (ցանկալի է սպորտային միջոցառումներ, շախմատային մրցաշարեր, ինտելեկտուալ միջոցառումներ և այլն): MS PowerPoint ձևաչափով անհրաժեշտ է ներկայացնել իրականացված աշխատանքների պորտֆոլիոն (անցկացված միջոցառումներ և այլ նախագծեր)` նշելով Մասնակցի գործունեության, գործընկերների, կատարված աշխատանքների, դրանց ծավալների, ներդրման ժամկետների մասին համառոտ տեղեկատվություն, ինչպես նաև ֆոտո և/կամ վիդեո, նյութեր անցկացված միջոցառումներից (հղումներ ինտերնետային միջավայրում` ռեսուրսների առկայության դեպքում)
4.1.7. ցանկալի է պաշտոնական նամակ/-ներ այն կազմակերպության ղեկավար անձի/անձանց կողմից, որոնց համար կազմակերպվել և անցկացվել են միջոցառումներ՝ վկայելով առ այն, որ Մասնակիցը վերջին երեք (3) տարիների ընթացքում գործունեություն է իրականացրել Event Management-ի բնագավառում և/կամ ունի համապատասխան փորձ սպորտային, շախմատային, ինտելեկտուալ խաղերի կազմակերպման և անցկացման բնագավառում, որը ձեռք է բերվել վերջին 1 տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ, իսկ վերջին 3 տարիների ընթացքում` առնվազն 2 անգամ ճանաչվելով հաղթող մրցույթներում կամ անմիջապես պայմանագրեր կնքելու միջոցով
4.1.8. առավելագույն գնի և/կամ գնագոյացման սկզբունքների վերաբերյալ նախնական առաջարկություն: Միջոցառման կազմակերպման և անցկացման գինը կամ գնագոյացման սկզբունքների հիման վրա հաշվարկված արժեքը չի կարող ավելանալ Մրցույթի 2-րդ փուլում, երբ Բանկը կներկայացնի վերջնական պահանջները:
4.1.9. Պետ. բյուջեի գծով պարտավորությունների տեղեկանք:
 
4.2.  «Նախագծի մանրամասներ և այլ փաստաթղթեր» փաթեթը ներառում է (ներկայացվում է ըստ առանձին ԼՈՏ-երի)`
• Միջոցառման հայեցակարգը/թեման և սպորտային խաղերի տեսակները (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, վազք, թենիս, ինտելեկտուալ խաղեր և այլն), ընդ որում, Սպորտային միջոցառման անցկացման ժամկետը 1 օր է 
• Ծրագրի պլանը և միջոցառման անցկացման ձևաչափը
• Միջոցառման անցկացման վայրի առաջարկ, միջոցառման մասնակիցների նախապատրաստական աշխատանքների հնարավորություն
• Առաջարկ միջոցառման հաղթողների մրցանակների գծով
• Միջոցառման կազմակերպման և անցկացման գործընթացում ներգրավված աշխատակիցների մասնագիտական հմտությունների, ծառայողական բնութագրերի (CV) վերաբերյալ տեղեկատվություն
• Տեղեկատվություն միջոցառումների կազմակերպման և անցկացման գործընթացները կարգավորող ներքին իրավական ակտերի առկայության մասին
• երաշխիքային նամակի տրամադրման համաձայնություն/անհամաձայնություն, որը կվկայի այն մասին, որ Մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո, սակայն Բանկի հետ պայմանագիր կնքելու ամսաթվից ոչ ուշ, Մասնակցի հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ապահովման համար, Մասնակիցը՝ Մրցույթում հաղթող ճանաչվելուց  հետո, կտրամադրի բանկային երաշխիք (անհետկանչելի)՝ պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում ծառայությունների մատուցման դիմաց վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Մասնակիցը պարտավորվում է ներկայացնել երաշխիք, տրված ճանաչված հայկական կամ միջազգային բանկի կողմից
• Event Management-ի բնագավառում գործունեության արդյունքում ձևավորված իր դրամական շրջանառության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ
• ցանկալի է վերջին ֆինանսական տարվա ցուցանիշների աուդիտորական ստուգման եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունները (շահույթի և վնասների բաշխման հաշվետվություն, հաշվապահական հաշվեկշիռ)
• այլ անհրաժեշտ տեղեկատվություն Մրցույթի Մասնակցի ցանկությամբ
• միջոցառումների կազմակերպման և անցկացման շրջանակներում Բանկին ներկայացվող պահանջների նկարագրություն (առկայության դեպքում):

5. ՄՐՑՈՒԹԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
5.1. Յուրաքանչյուր Մասնակից իրավունք ունի ներկայացնել միայն մեկ Մրցութային փաթեթ:
5.2. Մրցույթի Մասնակիցները Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են կազմակերպության համապատասխան ձևաթղթերի վրա (կանոնադրությունը և պետական գրանցման վկայականի պատճենները «իսկականի հետ ճիշտ է» նշմամբ)՝ թղթային (սկանավորված) տարբերակով: 
5.3. Մրցութային փաթեթում ներառված յուրաքանչյուր փաստաթուղթ, բացառությամբ պետական/պաշտոնական մարմինների կողմից ներկայացված փաստաթղթերի, պետք է ստորագրված լինի Մասնակցի իրավասու  անձի կողմից /առանց լիազորագրի/, կամ պատշաճ վավերացված լիազորագրի հիման վրա գործող լիազորված անձի կողմից: Նման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել լիազորագրի բնօրինակը:
5.4. Մրցութային փաթեթը ներկայացվում է փակ ծրարով: Ամբողջական Մրցութային փաթեթը պետք է դրվի մեկ ծրարի մեջ: 2 ԼՈՏ-ում միաժամանակ մասնակցության ցանկության դեպքում Մասնակիցը ամբողջական Մրցութային փաթեթում տեղադրում է առանձին ծրարներ` ըստ յուրաքանչյուր ԼՈՏ-ի` ծրարների վրա նշելով ԼՈՏ-ի համապատասխան անվանումը (Մասնակիցը ներկայացնում է գնային առաջարկները ըստ առանձին ԼՈՏ-երի): Ծրարները կնքվում, մակագրվում և ստորագրվում են իրավասու/լիազորված անձի կողմից:
5.5. Մրցույթի ամբողջական ծրարի վրա պետք է կատարվեն հետևյալ մակագրությունները.
5.5.1. Բանկի անվանումը և հասցեն,
5.5.2. Մասնակցի անվանումը և հասցեն,
5.5.3. Նպատակը. «Մրցույթ, որն անց է կացվում սպորտային միջոցառման և շախմատային մրցաշարի կազմակերպման և անցկացման համար ընկերության ընտրության նպատակով»:
5.5.4.  Մակագրություն. «Չբացել մինչև Մրցութային փաթեթների բացման օրը»:
5.6. Մրցութային փաթեթում ներառված բոլոր փաստաթղթերը համարակալվում են հերթականությամբ: Յուրաքանչյուր փաստաթղթի վրա պետք է նշվի տվյալ փաստաթղթի համարը:
5.7. Մրցութային առաջարկության գինը պետք է արտահայտված լինի ՀՀ դրամով ռեզիդենտ Մասնակիցների դեպքում (նշելով այն պայմանները, որոնց դեպքում ՀՀ դրամով արտահայտված գինը կարող է փոփոխվել) կամ արտարժույթով (EUR, USD, RUR) ոչ ռեզիդենտ Մասնակիցների դեպքում, և  պետք է ներառի վճարման ենթակա բոլոր հարկերը: Ոչ ռեզիդենտ բոլոր Մասնակիցները պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ նախագծի վերջնական արժեքը հաշվարկելիս Բանկի կողմից հաշվի կառնվեն ոչ ռեզիդենտների հետ գործունեության համար նախատեսված բոլոր հարկերը: 
5.8. Մեկ մրցութային փաթեթ ստանալու դեպքում Մրցույթը համարվում է անվավեր:

6. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԼՈՏ-ԵՐԻ)
6.1. Միջոցառման կազմակերպում Բանկի կորպորատիվ ոճի համատասխան
6.2. Միջոցառման թեմայի ընտրություն
6.3. Միջոցառման օրակարգ և ընդհանուր հայեցակարգ
6.4. Միջոցառման մասնակիցների հետ կոմունիկացիա, գրանցման ձևաչափ
6.5. Շրջանառվող նյութերի, մրցանակների և սուվենիրների պատրաստում
6.6. Ինտերնետային միջավայրում իրադարձության առաջմաղման առաջարկ (սոցիալական ցանցեր, կրթական հարթակներ (շախմատային մրցաշարի մասով), կոնտեքստային գովազդ, e-mail ծանուցում և այլն)
6.7. Միջոցառման ֆոտո և վիդեո ռեպորտաժ
6.8. Սպորտային միջոցառման անցկացման ընթացքում խմիչքների և նախուտեստների ապահովում (Catering)
6.9. Շախմատային մրցաշարի անցկացման ձևաչափ (օնլայն, առերես խաղեր, միքս տարբերակ)
6.10. Մասնակցի կողմից կրեատիվ և տեխնիկական առաջարկներ միջոցառումների կազմակերպման և անցկացման համար

7. ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ
7.1. Մրցույթի 2-րդ փուլի շրջանակներում Բանկը Մասնակիցների էլեկտրոնային հասցեներին է ուղարկում նախագծի մանրամասն պահանջները:
7.2. Բանկի կողմից ստացված մանրամասն նկարագրի հիման վրա Մասնակիցը սահմանված ժամկետում ներկայացնում է նախագծի վերջնական առաջարկ և  վերջնական գնային առաջարկ:
7.3. Մրցույթի 2-րդ փուլի արդյունքում Բանկը ընտրում է մրցույթի վերջնական հաղթողին:

Լրացուցիչ տեղեկատվության համար Մրցույթի Մասնակիցները կարող են դիմել  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:      

Հասցե՝  0010, ք.Երևան, Մոսկովյան 35, ոչ բնակելի տարածքներ 68-73
Կոնտակտային անձինք.
Հասմիկ Գևորգյան
Հեռ.՝(+37410) 51-37-49, ներքին՝ 8-1311
Էլ.փոստի հասցե՝ h.e.gevorgyan@vtb.am
Ալեքսանդր Ավետիսյան
Հեռ.՝(+37410) 51-37-49, ներքին՝ 8-0101
Էլ.փոստի հասցե՝ a.h.avetisyan@vtb.am


Back to the list