Հայտարարություն հաճախորդների համար


28 December 2017

Հարգելի հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է, որ 2017թ.վերջին աշխատանքային օրը կլինի.
• դեկտեմբերի 29-ը մինչև 17:30՝ 5-օրյա գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի համար;
• դեկտեմբերի 30-ը մինչև 14:00՝ 6-օրյա գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի համար:

 2018 թ.-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 8-ը ժամը 09:15-ից:
 31.12.2017 թ.-07.01.2018 թ. (ներառյալ) ժամանակահատվածում հնարավոր չի լինի փաստացի կատարել բանկային գործարքներ Բանկի մասնաճյուղերում:
Բոլոր վարկային պրոդուկտների մարման ժամկետները 31.12.2017-07.01.2018թթ. ժամանակահատվածից ավտոմատ կտեղափոխվեն 2018թ. առաջին օր՝ 08.01.2018թ.:
31.12.2017-07.01.2018թթ. (ներառյալ)  ժամանակահատվածում Բանկի օգտին վճարումները  TelCell և EasyPay տերմինալներով կլինեն անհասանելի տեխնիկական աշխատանքների անցկացման պատճառով  (դա չի վերաբերվում տերմինալների միջոցով այլ վճարումներին)
 TelCell և EasyPay տերմինալների միջոցով կատարված վճարումների փաստացի մշակումը Բանկի կողմից 02.01.2018-07.01.2018թթ.
  • ժամանակահատվածում  կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.
  • 02.01.2018թ. ժամը 00:01-ից մինչև 03.01.2018 15:59-ը իրականացված վճարումները Բանկի կողմից կմշակվեն 03.01.2018 թ. 09:30-16:00-ը:
  • 03.01.2018 թ. ժամը 16:00-ից մինչև 08.01.2018 թ. 09:29-ը իրականացված վճարումները կմշակվեն Բանկի կողմից 08.01.2018 թ. 09:30:
  • 30.12.2017-08.01.2018թթ. ժամանակահատվածում Մոբայլ/Ինտերնետ Բանկինգով իրականացված գործարքների փաստացի մշակումը Բանկի կողմից կկատարվի հետևյալ գրաֆիկով.


 Մոբայլ բանկինգ /նոր Ինտերնետ բանկինգ/.

  •  30.12.2017թ. ժամը 00:01-17:59 գործարքները կմշակվեն ակնթարթորեն,
  •  30.12.2017թ. 18:00-ից մինչև 03.01.2018թ. 15:59-ի գործարքները կմշակվեն Բանկի կողմից 03.01.2018թ. 09:01-16:00:
  •  սկսած 03.01.2018թ. 16:00-ից գործարքները կմշակվեն ակնթարթորեն, բացառությամբ արտարժի փոխանակմամբ գործարքների, որոնք կմշակվեն 08.01.2018թ. 09:01:


 “Հին” Ինտերնետ  բանկինգ.
  29.12.2017 թ. 17:31-ից մինչև  08.01.2018թ. 09:00-ի գործարքները կմշակվեն Բանկի կողմից 08.01.2018թ. 09:01:
  2018թ. հունվար ամսվա թոշակները Բանկի կողմից կփոխանցվեն թոշակառուների հաշիվներին 03.01.2018թ.:


Back to the list