ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ "Ձմեռային խնայողություններ"


7 December 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով "Ձմեռային խնայողություններ" ակցիայի մեկնարկը:  07.12.2017 թ.- ից մինչև  29.12.2017 թ. հաճախորդները կարող են ձևակերպել "Շահավետ" ավանդը բարձրացրած  տոկոսադրույքներով: Բացի այդ, 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելիս  ավանդի ողջ ժամկետի տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման պահին, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին օգտագործել տոկոսների գումարը, նախապես՝ ցանկացած, այդ թվում՝ ամանորյա, կարիքներ հոգալու նպատակով:

Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ. 

  • ՀՀ դրամով ավանդներ՝ մինչև 10.2 %
  • ԱՄՆ դոլարով ավանդներ՝ մինչեւ 3%

Բանկում առկա է նաև ամսական տոկոսների վճարմամբ հետևյալ բարձր տոկոսադրույքներով ավանդների ձևակերպման հնարավորություն. ՀՀ դրամով ավանդների համար՝ մինչև 9.45%, ԱՄՆ դոլարով՝ մինչև 2.99%:
Ցանկացած արժույթով ավանդներ ձևակերպելիս ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ակցիայի պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:


Back to the list