ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկային պրոդուկտ թոշակառուների համար


5 December 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը, առաջարկելով իր հաճախորդներին վարկավորման առավել մատչելի պայմաններ, հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է նոր`"Վարկային գիծ թոշակառուներին" 0% տոկոսադրույքով վարկատեսակը: Տվյալ պրոդուկտը իրենից ներկայացնում է վարկային գիծ ՀՀ դրամով, որը տրամադրվում է հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:

"Վարկային գիծ թոշակառուներին" պրոդուկտի հիմնական պայմաններ.

• տարիք՝ վարկը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;
• վարկային գծի առավելագույն գումար՝ կենսաթոշակի եռապատիկ չափը;
• վարկային գծի առավելագույն ժամկետ՝ 18 ամիս (ավտոմատ երկարաձգմամբ);
• ամսական միջնորդավճար վարկի սահմանաչափի գումարից՝ 1.5%;
• քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և "ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի" բանկոմատներից՝  անվճար:

Թոշակառուների համար վարկային գծի մարման մեխանիզմը կազմված է պարզեցված սխեմայով, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են նույնիսկ չայցելել Բանկ վարկային գծի մարման վճարումներն իրականացնելու համար:

"Վարկային գիծ թոշակառուներին" պրոդուկտի մարման պայմանների և սակագների մասին ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 8787 հեռախոսահամարին:


Back to the list