ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար


30 November 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված  պրոդուկտների և ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ "Արտոնյալ" փաթեթային առաջարկը: Հաճախորդներին, որոնք ձևակերպում են "Արտոնյալ" փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում: Հարցերի առաջացման դեպքում Հաճախորդները կարող ենք դիմել անհատական մենեջերիներին  24/7 ռեժիմում, որոնք կապահովեն Բանկի բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև կտրամադրեն մասնագիտական աջակցություն ֆինանսական խնդիրները լուծելու համար: 


Պրեմիում դասի հաճախորդների համար գործարկված "Արտոնյալ" նոր փաթեթային առաջարկն  իր մեջ ներառում է բանկային պրոդուկտների լայն շարք, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով.


• ավանդ՝ + 0,2% Բանկի ստանդարտ տոկոսադրույքին
• Visa Platinum պրեմիում դասի քարտ
• Իրավաբան 24 ծառայություն
• ճանապարհորդական ապահովագրություն
• բանկային պահատեղեր (50% զեղչով)
• կոնսյերժ-ծառայություններ
• Մոբայլ բանկ ծառայություն
• վարկավորման արտոնյալ պայմաններ

Բոլոր նշված պրոդուկտները տրամադրվում են անվճար: Հաճախորդը կատարում է  200 000 ՀՀ դրամի չափով տարեկան վճարում՝ "Արտոնյալ" փաթեթի համար:
"Արտոնյալ" փաթեթը հնարավոր է ձևակերպել  միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի "Փրայմ" մասնաճյուղում, որը գտնվում է  ք. Երևան, Բաղրամյան 2/86 հասցեում:


Back to the list