ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ "ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ" ցուցահանդեսի մասնակից


9 November 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ "Նուռ  Էքսպո" ընկերության կողմից կազմակերպված "ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ" ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:

Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի առաջատար բանկային և ֆինանսական կազմակերպությունները: Անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին բանկային ոլորտի ձեռքբերումները, բանկային նոր պրոդուկտներ և ծառայություններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրեց ցուցահանդեսին բանկային ծառայությունների ու պրոդուկների ամբողջական շարք: Բանկի ներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրել են ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ողջ սպեկտրը: Հատուկ ուշադրություն է դարձվել Բանկի վերջին պրոդուկտներից մեկին՝ "Մարդիկ գործի" արտոնյալ սպասարկման համալիր ծրագրին, որը հատուկ մշակված է պետական ծառայողների, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, պետական ուժային կառույցների, նախարարությունների, առողջապահության եւ կրթության ոլորտների աշխատակիցների համար: Դառնալով ծրագրի մասնակից, հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արտոնյալ պայմաններով:

Ներկայացվել է նաև Բջջային բանկ նոր պրոդուկտը, որը դարձել է պահանջված հաճախորդների շրջանում ՝ շնորհիվ զարգացած հնարավորությունների, որոնք բավարարում են ժամանակակից հաճախորդների պահանջներին:


Back to the list