ՎՏԲ – Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար


25 October 2017
ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է “Ամսվա հաջողակ” ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:
2017թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 25-ը, օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները  կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
“Ամսվա հաջողակ” ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով: Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ստացել են ՎՏԲ – Հայաստան Բանկում հետևյալ վարկատեսակներից մեկը.

  • Հիփոթեք
  • Ավտովարկ
  • Ապառիկ
  • Սպառողական վարկ “Ունիվերսալ” գույքային ապահովմամբ
  • Սպառողական վարկ “Ունիվերսալ” առանց գույքային ապահովման

Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի.
- 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ
-  400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:
Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանրյուր ամսվա ավարտին /ակցիան տևում է 6 ամիս/ յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում: 
Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին:

Back to the list