ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է “ՎՏԲ Կրեմլի Գավաթ” Թենիսի միջազգային մրցաշարին


2 October 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդները, ովքեր ստանում կամ ուղարկում են  դրամական փոխանցումներ ք. Մոսկվա և հակառակ ուղղությամբ "Յունիստրիմ" դրամական փոխանցումների համակարգով մինչև 13.10.2017թ., կստանան հրավեր՝ "ՎՏԲ Կրեմլի Գավաթ" Թենիսի միջազգային մրցաշարին, որն անց է կացվելու 2017 թ. հոկտեմբերի 14-ից 19-ը  (ոչ եզրափակիչ օրերին): 

"ՎՏԲ Կրեմլի Գավաթի" մրցաշարի ֆլայեր ստանալու համար (հանդիսատեսների տրիբունաներ) հաճախորդներին անհրաժեշտ կլինի.
  • ուղարկել փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղից "Յունիստրիմ" դրամական փոխանցումների համակարգով ավելի քան 1.000 USD/1.000 ԵՎՐՈ/60.000 RUR/480.000 AMD չափով,
  • կամ հաշվեգրել փոխանցումը քարտին VTB Transfer ծառայության միջոցով, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Հաճախորդին տրամադրվում է մասնակցությունը հաստատող ֆլայեր, որը հետագայում "ՎՏԲ Կրեմլի Գավաթ" Թենիսի միջազգային մրցաշարի դրամարկղում կարող է փոխարինվել տոմսով:

Հրավերը կարող է ձևակերպվել ինչպես ՀՀ-ում գտնվող ուղարկողի/ստացողի անունով, այնպես էլ ՌԴ-ում գտնվող ստացողի/ուղարկողի անունով (հաճախորդի ցանկությամբ):
Յունիստրիմ համակարգով դրամական փոխանցումների համար միջնորդավճարը սկսվում է դրամական փոխանցման գումարի 0.5% - ից: ՀՀ դրամով դրամական փոխանցումների ուղարկումը կամ վճարումը անվճար է:
Ակցիային մասնակցելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է  ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Back to the list