ՎՏԲ-Հայաստան Բանկը ընդլայնել է վճարային տերմինալների ցանցը և ավելացրել հերթերի կառավարման համակարգով հագեցած մասնաճյուղերի քանակը


28 September 2017

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի և ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով Բանկը.

  • հերթերի կառավարման համակարգով  վերազինել է լրացուցիչ 10 մասնաճյուղ Երևանում և մարզերում, իսկ մինչև տարեվերջ կապահովի հերթերի կառավարման համակարգի առկայությունը Բանկի ողջ մասնաճյուղային ցանցում,
  • տեղադրել է ավելի քան 15 լրացուցիչ վճարային տերմինալ  մասնաճյուղերում, որոշ մասնաճյուղերում հասցնելով դրանց թիվը երկուսի, այդպիսով 90% - ի չափով  ծածկելով մասնաճյուղային ցանցը հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգով և վճարային տերմինալներով:

 
Հերթերի կառավարման համակարգն օգնում է Բանկին միաժամանակ լուծել երկու հիմնական խնդիր.

  • ստեղծում և պահպանում է սպասարկման միասնական կորպորատիվ չափորոշիչները,
  • ստեղծում է հարմարավետ սպասարկման մթնոլորտ հաճախորդների համար:

Բացի այդ, վերջերս մեկնարկած EarlyOne ծառայության շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ունեն գերազանց հնարավորություն սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով նախապես հեռավար եղանակով ամրագրել հերթ նախընտրելի ժամանակ, ամսաթվին և մասնաճյուղում և սպասարկվել անմիջապես մասնաճյուղայցելության պահին առանց հերթում սպասելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է նաև մասնաճյուղային ցանցի 50%-ը անվճար ինտերնետ կապով, ինչի արդյունքում հաճախորդները կկարողանան համատեղել  հերթում անցկացված ժամանակը իրենց համար օգտակար զբաղմունքով (կարդալ նորություններ, շփվել հարազատների հետ և այլն):
Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները արդեն իսկ գնահատել են տերմինալների միջոցով բանկային և ոչ բանկային վճարումների  իրականցման հարմարավետությունը, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն առցանց լիցքավորել իրենց հաշիվները/քարտերը և ավանդները, մարել վարկերը, կատարել  կոմունալ և այլ վճարումներ, չսպասելով հերթում:


Back to the list