ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ


25 September 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է “Շահավետ” և “Պրոգրես” ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների վճարման հնարավորությամբ, տարեկան հետևյալ  տոկոսադրույքներով.

  • ՀՀ դրամ՝ 8.25%
  • ԱՄՆ դոլար՝2.4 %
  • Եվրո՝ 0.95%
  • Ռուբլի՝ 4.5 %

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին  յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

Ավանդները կարող են ձևակերպվել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույնը 730 օր ժամկետով:

Տոկոսագումարը հաճախորդի ցանկությամբ կարող է հաշվեգրվել նաև MasterCard և Visa միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերին, որոնք Բանկը ավանդատուներին տրամադրում է որպես նվեր և առանց քարտի սպասարկման ամսական միջնորդավճարի՝ ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում: 


Back to the list