ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ


22 September 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային  բանկ  և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը՝

  • Բջջային բանկ՝ անվճար բջջային հավելված, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ  iOs բջջային սարքերից:
  • Ինտերնետ բանկ՝ անվճար և արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից:


ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար վայրում՝ համակարգչի կամ  բջջային  սարքի ինտերնետին միացված լինելու դեպքում 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ և հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը։
Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգմյա SMS-գաղթնաբառերով։

Բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է․

  • կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակների ցանկից)
  • փոխանցել դրամական միջոցներ Բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջև և Բանկի այլ հաճախորդին) և տեղական այլ Բանկերի հաշիվներին
  • մարել վարկեր, համալրել ավանդներ
  • ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին
  • պատվիրել հետադարձ զանգ Բանկից
  • ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
  • ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ
  • հետևել եկամուտներին և ծախսերին ըստ կատեգորիաների
  • բջջային հավելվածը թույլ է տալիս փոխգործել Բանկի հետ, ստանալով տեղեկատվություն մոտական մասնաճյուղերի, բանկոմատների վերաբերյալ, հետևել փոխարժեքին, ստանալ Տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կոնսուլտացիա:
Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է․

  • մոտենալ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և ակտիվացնել ծառայությունը՝ մեկ անգամյա այցով
  • ունենալ կամ բացել գործող բանկային/քարտային/դեպոզիտ/վարկային հաշիվ
  • ունենալ բջջային սարքեր Android 4.1 և iOS 8.0 և բարձր:
  • բջջային սարքի վրա Play market/AppStore-ից բեռնել Բջջային բանկինգ հավելվածը և ինքնուրույն անցնել գրանցման պրոցեսը:


Back to the list