ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման բարելավված պայմաններ


30 August 2017

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման/վերանորոգման նպատակներով մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով հիփոթեքային վարկ՝ իջեցված տոկոսադրույքով, սկսած 11.5% տարեկան տոկոսադրույքից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 12.5%՝ կառուցապատման/վերանորոգման դեպքում: 
Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ  քաղաքացիներին և ՀՀ ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարին լրացած, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է նվազագույն ժամկետներում՝ 2 աշխատանքային օրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև "Բնակարան երիտասարդներին" հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերի հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 5%-ից, իսկ Երևան քաղաքի հաճախորդների համար՝ 7%-ից:

 


Back to the list