ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է անշարժ գույքի գրավադրմամբ շահավետ պայմաններով վարկեր


21 August 2017

Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։

Վարկի տրամադրման հիմնական պայմաններ․
• Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով։
• Նվազագույն տոկոսադրույք՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքով:
• Գումար՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ:


Վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտները, որոնց տարիքը հայտի դիտարկման պահին հասել է 23 տարեկանի։
Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետևյալ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս։ Անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։


Back to the list