ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր "Մայրական կապիտալի" հաշիվների հիման վրա


8 August 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում "Մայրական կապիտալի" հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։

Այսուհետ ֆիզիկական անձը, ով ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի "Մայրական կապիտալի" հաշիվ, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս վարկի՝ սպառողական նպատակներով: Վարկը ձևակերպվում և տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում, առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Վարկը ստանալու համար պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

Վարկատեսակի հիմնական պայմաններ․

 
  • Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև ընթացիկ տարվա վերջ:
  •   Վարկի նվազագույն գումարը կազմում է 25 հազ. ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100 հազ․ ՀՀ դրամ:
  •   Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 0%:
  •   Հայտի ուսումնասիրության համար միջնորդավճար՝ 1000 ՀՀ դրամ:
  • Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 2,5% վարկի գումարից:

Վարկը տրամադրվում է ակնթարթորեն հատուկ քարտի վրա, որն ունի սպասարկման արտոնյալ սակագներ քարտի թողարկումն ու սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներից, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալներից դրամային միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:


Back to the list