ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամասիա» մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին նորացված գրասենյակում


27 December 2014

Ս.թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Ամասիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փողոց, 17 շենք հասցեում:

Մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդների սպասարկման գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական ​​սպասարկման առանձին գոտիներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յուրի Գուսև. ««Ամասիա» մասնաճյուղի վերաբացումով մենք ավարտում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի խոշորագույն ծրագիրը: Այժմ մեր հաճախորդները կարող են ստանալ հարմար և արագ սպասարկում մեր բոլոր մասնաճյուղերում: Մենք վստահ ենք, որ նոր հարմարավետ ու ժամանակակից գրասենյակները թույլ կտան բարձրացնել մեր հաճախորդների սպասարկումը նոր մակարդակի»:

«Ամասիա» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի և գյուղի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

  

 


Back to the list